Ինչպես ախտորոշել և ճիշտ բուժել կոկորդի ցավը

Երբ խոսքը գնում է կոկորդի ցավի և ֆարինգիտի մասին, շատ կարևոր է տարանջատել վիրուսային և բակտերիալ ֆարինգիտները։ Ախտուոշումը իրականացվում է լաբորատոր մեթոդների միջոցով։ Սակայն ախտանշանները արդեն իսկ կարող են հուշել վարակի բնույթի մասին։ Բակտերիալ անգինային բնորոշ են կոկորդում կարմրածություն,ցավ, տենդ, սպիտակ փառ նշիկների վրա և ուժեղ ցավ կուլ տալու ժամանակ, որը չի մեղմանում տաք հեղուկներ […]





Երբ խոսքը գնում է կոկորդի ցավի և ֆարինգիտի մասին, շատ կարևոր է տարանջատել վիրուսային և բակտերիալ ֆարինգիտները։ Ախտուոշումը իրականացվում է լաբորատոր մեթոդների միջոցով։

Սակայն ախտանշանները արդեն իսկ կարող են հուշել վարակի բնույթի մասին։ Բակտերիալ անգինային բնորոշ են կոկորդում կարմրածություն,ցավ, տենդ, սպիտակ փառ նշիկների վրա և ուժեղ ցավ կուլ տալու ժամանակ, որը չի մեղմանում տաք հեղուկներ օգտագործելու ժամանակ։

Վիրուսային ֆարինգիտի ժամանակ հակաբակտերիալ դեղամիջոցները արդյունավետ չեն, սակայն բակտերիալ ֆարինգիտի ժամանակ դրանց օգտագործումը անհրաժեշտ է։

Կոկորդի ողողման ժամանակ դուրս են բերվում մահացած մանրէները և բջիջները, բորբոքման օջախը ենթարկվում է մեխանիկական մաքրման, իսկ լորձաթաղանթի խոնավեցման շնորհիվ խթանվում է նրա վերականգնումը։ Առողջ լորձաթաղանթը համարվում է կարևոր պաշտպանիչ պատնեշ իմունային համակարգի համար՝ պաշտպանելով օրգանիզմը տարբեր վարակներից։

Բժշկության զարգացման հետ մեկտեղ, աղաջրով ողողումները աստիճանաբար փոխարինվում են ավելի արդյունավետ դեղամիջոցներով, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից։

Կոկորդի բուժման արդյունավետ մեթոդներից է ողոումը, որը ակտուալ է առայսօր։

Աղաջրով ողողումները չեն ապահովում լորձաթաղանթի վերականգնում , չեն կանխարգելում մանրէների վերարտադրումը և զարգացումը։

Ֆուրասոլը ոչ միայն մաքրում է բորբոքման օջախը հարուցիչից, այլ նաև խոնավեցնում և արագ վերականգնում է լորձաթաղանթը։