Ինչպես մշակել վերքերը

Գոյություն ունեն տարբեր տեսակի վերքեր ՝ կտրող , ծակող , հրազենային, քերծվածքներ, այրվածքներ։ Մեծամասամբ այդ տեսակի վերքերի դեպքում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն։ Բայց շատ հաճախ հանդիպում են նաև այնպիսի վերքեր, որոնք կարելի է մշակել տնային պայմաններում։ Վերքի ճիշտ մշակման արդյունավետ միջոցները՝ արյունահոսող վերքի վրա պետք է դնել սեղմող վիրակապ, որը կկանգնեցնի արյունահոսությունը։ Եթե վերքը մեծ […]

Գոյություն ունեն տարբեր տեսակի վերքեր ՝ կտրող , ծակող , հրազենային, քերծվածքներ, այրվածքներ։

Մեծամասամբ այդ տեսակի վերքերի դեպքում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն։ Բայց շատ հաճախ հանդիպում են նաև այնպիսի վերքեր, որոնք կարելի է մշակել տնային պայմաններում։ Վերքի ճիշտ մշակման արդյունավետ միջոցները՝ արյունահոսող վերքի վրա պետք է դնել սեղմող վիրակապ, որը կկանգնեցնի արյունահոսությունը։ Եթե վերքը մեծ է, ապա պետք է վիրակապը պահել մոտ 15 րոպե։

  • Վիրակապը պետք է շատ զգույշ հանել, որպիսի չվնասել և նորից չառաջացնել արյունահոսություն
  • Սառը թրջոցները ավելի արդյունավետ են կանգնեցնում արյունահոսությունը։ Եթե ցավը անտանելի է , ցանկալի է այդ դեպքում ցավազրկիչների օգտագործումը։
  • Վերքի մշակումը պետք է սկսել վերքի լվացումով ,տաք ջրի շիթով ( մոտ 5 րոպե) ․
  • Վերքի լիարժեք բուժման համար խորհուրդ է տրվում օգտագաործել Ֆուրասոլ հակաբակտերիալ դեղամիջոցը, որը ոչ միայն բուժում է ինֆեկցիան, այլ նաև կանխարգելում նրա հետագա զարգացումը։ Ֆուրասոլը նաև նպաստում է վերքից մանր օտար մարմինների լիարժեք դուրս մղմանը։ Չի առաջացնում այրոցի զգացում, վնասված և հարակից հյուսվածքների գրգռում, հարմար է նաև երեխաների վերքերի մշակման համար։
  • Ֆուրասոլով մշակելուց հետո, վերքը ցանկալի է ծածկել մաքուր վիրակապով։
  • Վիրակապը պետք է փոխել և մաքրել վերքը ամեն օր, Ֆուրասոլը կիրառվում է оրական 1-2 անգամ ։
  • Շատ կարևոր է ճիշտ պատրաստել Ֆուրասոլի լուծույթը ։ 1 փաթեթի պարունակությունը լուծել 200 մլ տաք, եռացրած ջրում, գոլ վիճակում լուծույթը օգտագործել բոլոր տեսակի վերքերի մշակման համար, օրը 1-2 անգամ: Լուծույթը պատրաստել անմիջապես օգտագործումից առաջ, յուրաքանչյուր մշակման համար օգտվել նոր բացված ֆուրւրասոլի փաթեթից։ Յուրաքանչյուր տուփ իր մեջ պարունակում է 5 փաթեթ։ Կիրառման հետ կապված հարցերի դեպքում խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ։