Ինչպես մշակել վերքերը
Գոյություն ունեն տարբեր տեսակի վերքեր ՝ կտրող , ծակող , հրազենային, քերծվածքներ, այրվածքներ։ Մեծամասամբ այդ տեսակի վերքերի դեպքում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն։ Բայց շատ հաճախ հանդիպում են նաև այնպիսի վերքեր, որոնք կարելի է մշակել տնային պայմաններում։ Վերքի ճիշտ մշակման արդյունավետ միջոցները՝ արյունահոսող վերքի վրա պետք է դնել սեղմող վիրակապ, որը կկանգնեցնի արյունահոսությունը։ Եթե վերքը մեծ […]
Գոյություն ունեն տարբեր տեսակի վերքեր ՝ կտրող , ծակող , հրազենային, քերծվածքներ, այրվածքներ։
Մեծամասամբ այդ տեսակի վերքերի դեպքում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն։ Բայց շատ հաճախ հանդիպում են նաև այնպիսի վերքեր, որոնք կարելի է մշակել տնային պայմաններում։ Վերքի ճիշտ մշակման արդյունավետ միջոցները՝ արյունահոսող վերքի վրա պետք է դնել սեղմող վիրակապ, որը կկանգնեցնի արյունահոսությունը։ Եթե վերքը մեծ է, ապա պետք է վիրակապը պահել մոտ 15 րոպե։
- Վիրակապը պետք է շատ զգույշ հանել, որպիսի չվնասել և նորից չառաջացնել արյունահոսություն
- Սառը թրջոցները ավելի արդյունավետ են կանգնեցնում արյունահոսությունը։ Եթե ցավը անտանելի է , ցանկալի է այդ դեպքում ցավազրկիչների օգտագործումը։
- Վերքի մշակումը պետք է սկսել վերքի լվացումով ,տաք ջրի շիթով ( մոտ 5 րոպե) ․
- Վերքի լիարժեք բուժման համար խորհուրդ է տրվում օգտագաործել Ֆուրասոլ հակաբակտերիալ դեղամիջոցը, որը ոչ միայն բուժում է ինֆեկցիան, այլ նաև կանխարգելում նրա հետագա զարգացումը։ Ֆուրասոլը նաև նպաստում է վերքից մանր օտար մարմինների լիարժեք դուրս մղմանը։ Չի առաջացնում այրոցի զգացում, վնասված և հարակից հյուսվածքների գրգռում, հարմար է նաև երեխաների վերքերի մշակման համար։
- Ֆուրասոլով մշակելուց հետո, վերքը ցանկալի է ծածկել մաքուր վիրակապով։
- Վիրակապը պետք է փոխել և մաքրել վերքը ամեն օր, Ֆուրասոլը կիրառվում է оրական 1-2 անգամ ։
- Շատ կարևոր է ճիշտ պատրաստել Ֆուրասոլի լուծույթը ։ 1 փաթեթի պարունակությունը լուծել 200 մլ տաք, եռացրած ջրում, գոլ վիճակում լուծույթը օգտագործել բոլոր տեսակի վերքերի մշակման համար, օրը 1-2 անգամ: Լուծույթը պատրաստել անմիջապես օգտագործումից առաջ, յուրաքանչյուր մշակման համար օգտվել նոր բացված ֆուրւրասոլի փաթեթից։ Յուրաքանչյուր տուփ իր մեջ պարունակում է 5 փաթեթ։ Կիրառման հետ կապված հարցերի դեպքում խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ։