Բերանի խոռոչի և կոկորդի ինֆեկցիաներ

Երբեք պետք չէ անուշադրության մատնել կոկորդի ցավը, հատկապես երեխաների մոտ: Շատ դեպքերում բերանի խոռոչում կամ կոկորդում թաքնված է խորամանկ վարակ, որը բարենպաստ պայամանների է սպասում` բազմանալու և չպաշտպանված օրգանիզմում խնդիրներ ստեղծելու համար:
Սովորաբար կոկորդի ցավը հանդիսանում է հարբուխին կամ մրսածությանը ուղեկցող ախտանիշ: Սակայն երբեմն դա միակ ախտանիշն է, որը խանգարում է առօրյա պարտականություների լիարժեք կատարմանը: Այդ ցավը մշտական է, ուժգնանում է կուլ տալու ժամանակ: Երբեմն կարելի է հայտնվել շփոթության մեջ, երբ չորսամյա երեխան, որին բժիշկն ախտորոշել է սուր ֆարինգիտ կամ տոնզիլիտ, ավելի շատ բողոքում է փորացավից, փսխումից, իսկ կոկորդի ցավը և դժվար կուլ տալը երկրորդ պլան են անցնում: Այդպիսի պատկերը իսկապես հնարավոր է, սակայն անհրաժեշտ է մեկ անգամ ևս զրուցել բժշկի հետ՝ համոզվելու համար, որ փորացավի կամ փսխման այլ պատճառներ չկան:
Ամենից հաճախ կոկորդի ցավի պատճառ հանդիսանում է ինֆեկցիաներից առաջացած ֆարինգիտը (կոկորդի բորբոքումը) և Streptococcus pyogenes-ից առաջացած տոնզիլիտը (նշիկների բորբոքումը): Սակայն դրանք բերանի խոռոչի և կոկորդի ինֆեկցիաների միակ հարուցիչները չեն: Կոկորդի ցավի պատճառները շատ-շատ են, ինչը բարդացնում է հիվանդի և բժշկի կյանքը: Ահա որոշ օրինակներ.

  • Բակտերիաներ (ստրեպտոկոկներ, դիֆտերիայի բացիլ, ստաֆիլակոկներ, հոնոկոկներ, H. influenzae)
  • Վիրուսներ (Էպշտեյն-Բարրի վիրուս, հերպեսի վիրուս, ադենովիրուս, կորոնավիրուս, էնտերովիրուս, գրիպի վիրուս, ռինովիրուս, ջրծաղիկ)
  • Այլ ինֆեկցիաներ (սնկեր, միկոպլազմաներ, խլամիդիա)
  • Գրգռիչներ՝ ծխախոտի ծուխ, օտար մարմին կոկորդում, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուկս, տաք և գրգռող ուտելիք, խմիչքներ, երկարատև երգելը և բարձր խոսելը:

Եթե ձեզ մոտ հայտնաբերվել է կոկորդում գրգռում առաջացնող տհաճ վիրուս կամ բակտերիա, ձեզ կարող է օգնել Ֆուրասոլը: Այն ունի հակաբակտերիալ ազդեցություն, արդյունավետ է նշիկների և կոկորդի ինֆեկցիաների (վիրուսներ, բակտերիաներ և սնկեր) մեծ մասի նկատմամբ: Այն նաև հաջողությամբ պայքարում է ստաֆիլակոկի այնպիսի շտամների դեմ, որոնք դիմացկուն են այլ հակաբիոտիկների նկատմամբ:
Ի՞նչ է նշանակում բակտերիալ ազդեցություն: Ֆուրասոլին բնորոշ է բակտերիցիդ ազդեցություն, այն վարակազերծում և ոչնչացնում է բակտերիաները: Միաժամանակ այն գործում է բակտերիոստատիկ կերպով՝ ճնշելով բակտերիաների աճը և բազմացումը: Կատարյալ համոզված լինելու համար, որ ոչ մի վատ բակտերիա բաց չի թողնվել, Ֆուրասոլը քայքայում է բակտերիայի բջջային թաղանթը և ճնշում է պաթոգեն բակտերիաների (մարդու համար վտանգավոր) մետաբոլիզմը: Ֆուրասոլի կիրառումը շատ հեշտ է, այն իրենից ներկայացնում է 100 մգ Furaginum solubile կամ լուծվող ֆուրագին պարունակող փոշի: Անհրաժեշտ է 200 մլ ջուրը եռացնել, խառնել Ֆուրասոլի մեկ փաթեթի պարունակության հետ և գոլացնել: Պատրաստած լուծույթը չի կարելի պահել, այն պետք է անմիջապես օգտագործել: Բերանի խոռոչը և կոկորդն անհրաժեշտ է ողողել օրը 2-3 անգամ:
Սակայն անհրաժեշտ է միշտ մանրազնին գնահատել առողջական վիճակը: Կան դեպքեր, երբ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ կոկորդի հասարակ ցավի ետևում կարող է թաքնված լինել ավելի լուրջ մի պատճառ: Դիմեք բժշկի կամ շտապ օգնություն կանչեք, եթե.

  • 39° բարձր ջերմությունը պահպանվում է երկար ժամանակ,
  • Տնային բուժումը չի օգնում, իսկ վիճակը չի բարելավվում,
  • Կուլ տալուց առկա է սուր, անտանելի ցավ,
  • Կոկորդում այտուց է առաջանում, դժվար է շնչելը,
  • Ունեք շաքարային դիաբեթ կամ ՄԻԱՎ: