Ինֆեկցիայի հարուցիչներ

Գիտության զարգացման շնորհիվ ամեն օր հայտնաբերում են ինֆեկցիայի նոր հարուցիչներ: Որպեսզի սովորական մարդուն էլ ավելի բարդ լինի այդ ամենը հասկանալ, յուրաքանչյուր փոքր միկրոօրգանիզմի տալիս են լատիներեն անվանում:
Ինֆեկցիան դա տարատեսակ կենսաբանական իրադարձությունների համախումբ է, երբ մարդու օրգանիզմում հայտնվում է միկրոօրգանիզմ, որը սկսում է բազմանալ: Այդ գործընթացը կարող է ուղեկցվել առողջական տարբեր խախտումներով՝ կոկորդի ցավ, թարախային վերք, լուծ, բարձր ջերմություն:
Կյանքի ընթացքում օրգանիզմը պայքարում է ինֆեկցիայի տարբեր հարուցիչների դեմ: Մեզնից յուրաքանչյուրը տարել է այսպես կոչված մանկական ինֆեկցիաներ, գոնե մեկ անգամ ճանկռել է ձեռքը և ստացել է փոքր թարախային վերք, կերել է ինչ-որ վատ բան:
Չնայած ինֆեկիցիայի հարուցիչների բարդ անվանումները մտապահելը և հասկանալն ավելի լավ է թողնել բժիշկներին, ցանկալի է հիշել մի քանի առավել էական և տարածված ինֆեկցիայի հարուցիչների մասին:
Հիվանդության հարուցիչներ կարող են լինել բակտերիաները, վիրուսները, միաբջիջները, սնկերը, պարազիտները:
Բակտերիաները միկրոսկոպիկ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք տարածված են աշխարհով մեկ և լինում են հազարավոր տեսակների: Առավել հայտնի և տարածված միկրոօրգանիզմներից են ստաֆիլակոկները և ստրեպտոկոկները: Հարկավոր է իմանալ, որ մեզնից ոչ ոք ստերիլ չէ. մեր ներսում ապրում են բազմաթիվ լավ և օգտակար միկրոօրգանիզմներ (այդ թվում՝ վերոնշյալները): Հիվանդություն առաջացնող բակտերիաները կոչվում են պաթոգեն: Օտար օրգանիզմում գոյատևելու համար այդ միկրոօրգանիզմները ձեռք են բերել տարատեսակ պաշտպանական մեխանիզմներ, օրինակ՝ ամուր թաղանթ, ձևավորում են կենսաթաղանթ (ձևականորեն դա կարելի է անվանել տնակ, որտեղ բակտերիաները կարող են բազմանալ և սնվել առանց խոչընդոտների): Մեր օրերում առավել մեծ խնդիր է հանդիսանում բակտերիաների դիմադրողականությունը. միկրոօրգանիզմները գտել են միջոց հակաբիոտիկների հետ պայքարելու համար, և դրանք այլևս արդյունավետ չեն ինֆեկցիայի բուժման համար:
Սակայն գոյություն ունի դեղամիջոց, որը կարող է ազդել բակտերիաների վրա՝ չառաջացնելով հակաբակտերիալ դիմադրողականություն. Ֆուրասոլ հակաբակտերիալ միջոցը վերացնում է ինֆեկցիան, արդյունավետ է պաթոգեն ստաֆիլակոկների դեմ, որոնք դիմացկուն են այլ հակաբիոտիկների նկատմամբ: Ֆուրասոլը վարակազերծում և ճնշում է բակտերիաների աճն ու բազմացումը, կարող է օգնել թարախային բորբոքման, այրվածքի, բերանի խոռոչի, կոկորդի վարակված վերքի կամ բորբորքման ժամանակ:
Վիրուսները կարող են զարգանալ և բազմանալ միայն այլ օրգանիզմում: Դրանց մեծ մասը երկար չի ապրում տիրոջ բջջի սահմաններից դուրս և մահանում է: Առավել տարածված վիրուսներն են հարբուխի, պարագրիպի վիրուսը, ադենովիրուսը, շնչառական սինցիտիալ վիրուսը, ռինովիրուսը:
Միաբջիջները կամ պրոտոզոա միկրոօրգանիզմներ են, որոնք առավել հաճախ մարդու օրգանիզմ են ներթափանցում, երբ նա խմում է աղտոտված (վարակված) ջուր: Դրանք հիմնականում հանդիսանում են աղեստամոքսային տրակտի ինֆեկցիաների պատճառ, օրինակ՝ լուծ, փսխում, փորացավ: Մարդու համար առավել վտանգավոր միաբջիջներն են լյամբլիան, դիզինտերիային ամեոբան, մալարիայի մակաբույծը (Հայաստանում չի հանդիպում, սակայն պետք է հիշել կանխարգելման մասին արևադարձային երկրներ ճանապարհորդելիս):
Սնկերն օրգանիզմների խումբ են, որոնք սիրում են խոնավ և տաք միջավայր, օրինակ՝ ոտքի թաթերը, կոկորդի լորձաթաղանթը, սեռական ուղիները: Սնկերի առավել տարածված տեսակներն են. խմորասնկեր և բորբոսային սնկերը: Սնկային ինֆեկցիաների մեծ մասը հանդիպում է թուլացած իմունիտետով մարդկանց մոտ և հակաբիոտիկների երկարատև օգտագործումից հետո:
Ինֆեկցիոն հիվանդության կասկածի դեպքում լավագույն տարբերակը ընտանեկան բժշկին կամ դեղագետին դիմելն է, որպեսզի բուժման առավել հարմար տարբերակ ընտրվի: Հարկավոր է հիշել Ֆուրասոլի մասին, որը կօգնի քչացնել կոկորդի բորբոքվածությունը և օգտակար է թարախային վերքերի մշակման համար: Այն կարելի է ձեռք բերել բոլոր դեղատներում, հարմար է օգտագործման համար, այն չի գրգռում վնասված և հարակից հյուսվածքները, հարմար է երեխաների համար: