Ինչպե՞ս մշակել վերքերը:

Մարդու արագաշարժությունը և անուշադրությունը հաճախ հանդիսանում է որևէ վնասվածքի պատճառ: Սակայն ուրիշ ինչպե՞ս երեխան սովորի հեծանիվ վարել: Եթե ընթրիքի աղցանը ավելի ուշադիր կտրատվի, արդյո՞ք այն ավելի համեղ կստացվի: Պե՞տք է բացատրել յուրաքանչյուր հյուրին, որ Մուրզիկը չի սիրում, երբ քաշում են իր պոչից:

Չնայած որ թվում է, թե այս հարցերին պատասխաններ չկան, մենք պետք է պատրաստ լինենք կենցաղային մանր դեպքերին, որպեսզի իմանանք՝ ինչպես մշակել առաջացած վերքը և արագացնել դրա լավացումը:

Ինչ տեսակի վերքեր որ չեն լինում. կտրած, ծակած, հրազենային, ճղած վերքեր, վնասվածքներ, քերծվածքներ, այրվածքներ, սառցահարում և խառը վերքեր: Այս վերքերի մեծ մասով պետք է զբաղվի բժիշկը, ուստի ինքնուրույն մշակումից առաջ պետք է մտածել բժշկի հետ խորհրդակցելու մասին: Տնային պայմաններում մշակման ենթակա կենցաղային վերքերը հաճախ կտրած կամ հարվածից առաջացած վերքեր, քերծվածքներ, վնասվածքներ են, ինչպես նաև առաջին աստիճանի այրվածքներ: Վերքի հաջող մշակման պայմաններ.

  • Արնահոսող վերքը պետք է սեղմել մաքուր փափուկ կտորով, դա կդադարեցնի արնահոսությունը: Եթե վերքը փոքր է, արյան մակարդելիության գործոնները արագ կկատարեն իրենց աշխատանքը, և արնահոսությունը մի քանի րոպեից կդադարի: Եթե վերքը ավելի մեծ է, վիրակապը պետք է պահել ավելի երկար՝ մինչև 15 րոպե:
  • Պետք է համբերատար լինել, եթե վիրակապը կտրուկ վերցնեք վերքի վրայից, արնահոսությունը կարող է վերսկսվել:
  • Սառը թրջոցները կնեղացնեն անոթները և կքչացնեն արնահոսությունը, այտուցը և կարմրությունը: Սակայն պետք է ուշադիր լինել, քանի որ չափազանց սառնությունը կարող է հանգեցնել սառցահարման:
  • Սուր ցավի դեպքում կարելի է ընդունել ցավազրկող դեղորայք:
  • Վերքը անպայման պետք է մաքրել: Հարկավոր է հիշել, որ անգամ ամենափոքր քերծվածքը ստերիլ չէ: Միկրոօրգանիզմները հեշտությամբ ներթափանցում են վերքի մեջ վնասված մաշկի միջոցով, և եթե վերքը չմշակվի, կարող է ինֆեկցիոն գործընթաց սկսվել:
  • Վերքը պետք է լվալ գոլ ջրով մոտավորապես 5 րոպե: Կարելի է օգտագործել նաև օճառ:
  • Վերքը մանրակրկիտ մաքրելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել Ֆուրասոլ, որը ոչ միայն բուժում է ինֆեկցիան, այլև կանխում է դրա զարգացումը: Դրա միջոցով կարելի է հեռացնել մանր օտար մարմինները: Այն չի մղկտացնում, չի առաջացնում վնասվածք և հարակից հյուսվածքների գրգռում, հարմար է նաև երեխաների վերքերի մշակման համար:
  • Վերքի մեջ ինֆեկցիա անցնելու հավանականությունից խուսափելու համար մշակելուց հետո այն անհրաժեշտ է փակել մաքուր վիրակապով:
  • Վիրակապը պետք է ամեն օր փոխել և մաքրել վերքը: Եվ այդ դեպքում պետք կգա Ֆուրասոլ լուծույթը, քանի որ այն խորհուրդ է տրվում օգտագործել վերքերի ամենօրյա ախտահանման համար օրը 1-2 անգամ:
  • Վերքի հաջող մշակման համար կարևոր է ճիշտ պատրաստել Ֆուրասոլը: Փաթեթի պարունակությունը լուծել 200 մլ տաք, եռացրած ջրի մեջ: Օգտագործելուց առաջ այն պետք է գոլացնել: Լուծույթը պետք է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ և ամեն անգամ պատրաստել Ֆուրասոլի նոր լուծույթ: Մեկ տուփի մեջ 15 փաթեթ է: Օգտագործման վերաբերյալ հարցերի դեպքում դիմեք դեղագետին կամ ընտանեկան բժշկին:

Չնայած սկզբնական պահին թվում է, թե վերքը լուրջ չէ, սակայն պետք է հիշել դեպքերի մասին, երբ անհրաժեշտ է բժշկի օգնությունը.

  • Եթե արնահոսությունը ուժեղ է և չի դադարում վերքը սեղմելուց, սառը թրջոցներից և վերջույթը վերև բարձրացնելուց հետո,
  • Եթե վերքը շատ խորն է կամ երկար, հնարավոր է պետք լինի վիրաբույժի օգնություն մի քանի կար դնելու համար,
  • Եթե շուն կամ այլ կենդանի է կծել (երբեմն 100 % վստահություն չի կարող լինել անգամ սեփական ընտանի կենդանու առողջության գնահատականի մեջ): Ամեն դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի և կենդանուն կատաղության դեմ պատվաստել:
  • Եթե փայտացման դեմ չեք պատվաստվել 5-10 տարուց ավելի, խորհրդակցեք բժշկի հետ շտապ ռեվակցինացիայի վերաբերյալ:
  • Եթե վերքը չի լավանում և ինֆեկցիոն գործընթաց է սկսվել (շատացել է կարմրությունը, այտուցը, թարախ է առաջացել, ցավը չի քչանում, տենդ է գրանցվում), բուժման հետագա մարտավարության մասին անպայման անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ: