Վերքերի ինֆեկցիաներ

Վնասվածք ստանալու պահին ոչ ոք չի մտածում վերքի շրջանում ինֆեկցիայի զարգացման մասին: Շատ բարդ է հետևել երեխաներին, որոնք վազվզում են, թռչկոտում և շատ հաճախ վնասվածքներ ստանում: Երբեմն երեխան վախենում է զայրացնել ծնողներին և թաքցնում է ծնկի վերքն այնքան, մինչև դառնում է շատ ուշ և հատվածում զարգանում է ինֆեկցիա:

Բացի վերքերից, որոնք ժամանակին չեն մշակվել, պետք է նշել, որ մարդկանց որոշ խմբերի մոտ ինֆեկցիայի զարգացման վտանգն ավելի մեծ է տարբեր կողմնակի հիվանդությունների պատճառով: Դրանք են օրինակ՝ շաքարային դիաբետով, գիրությամբ հիվանդ մարդիկ, ծխողները, նրանք, ովքեր որևէ հիվանդության պատճառով հաճախ ընկնում են հիվանդանոց, թուլացած իմունիտետով հիվանդներ (իմունոդիֆիցիտ, ՄԻԱՎ-ինֆեկցիա):

Ինֆեկցիայի զարգացման հիմքում ընկած է վերքում այնպիսի մանրէների առկայությունը, որոնք բացակայում են առողջ մարդու մաշկից, ինչպես նաև նորմալ միկրոֆլորայի չափազանց բազմացումը: Առավել հաճախ դա առաջացնում են ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը, աղիքային բակտերիաները, սակայն կան բազմաթիվ այլ պաթոգեն միկրոօրգանիզմներ: Դրանք վերքի ներսում աճում են, բազմանում, արտադրում բորբոքումն ուժեղացնող տարբեր քիմիական նյութեր: Վերքի ներսում հայտնվում են իմունային համակարգի բջիջներ, և հյուսվածքների հիմանական խնդիրն է դառնում ինֆեկցիայի հեռացումը, այլ ոչ թե վերքի լավացումը և հյուսվածքների վերականգնումը, ուստի կարևոր է ճիշտ մշակել վերքը:

Եթե ինֆեկցիա է առաջացել վերքի ներսում վիրահատությունից հետո, պետք է անհապաղ դիմել բժշկի, ով կնշանակի հակաբակտերիալ միջոց և անհրաժեշտության դեպքում կանցկացնի վերքի վիրաբուժական մշակում: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն դեպքերին, երբ վերքը հասցվել է սուր առարկայով, որը ծակել է մաշկը, իսկ հետո շփում է եղել հողի, թքի կամ կենդանու արտաթորանքի հետ: Այդ դեպքում բժիշկը կորոշի՝ պետք է արդյոք փայտացման և կատաղության դեմ կանխարգելում:

Եթե ինֆեկցիան մակերեսային վերքի ներսում է (վնասվածքից, այրվածքից, քերծվածքից հետո), պետք է ուշադիր գնահատել առողջության վիճակը: Եթե կան համակարգային ինֆեկցիայի նշաններ (բարձր ջերմություն, տենդ, սրտխառնոց, վերքի սահմաններից դուրս ցավ), պետք է դիմել բժշկի, ով կնշանակի հակաբկտերիալ միջոց: Եթե միայն տեղային ինֆեկցիայի նշաններ կան (կարմրություն, այտուց, ցավ, վերքի հատվածում բարձր ջերմություն), վերքի ճիշտ մշակման դեպքում կարելի է սահմանափակել ինֆեկցիան և դադարեցնել այն:

Վերքը մշակելուց առաջ անպայման պետք լվալ ձեռքերը, և եթե հնարավոր է, հագնել միանգամյա օգտագործման ձեռնոցներ, որպեսզի վերքի մեջ չանցնեն նաև ուրիշ միկրոօրգանիզմներ: Այն կարելի է լվանալ ֆիզիոլոգիական լուծույթով, բայց ավելի արդյունքի համար խորհուրդ է տրվում օգտագործել Ֆուրասոլ՝ փոշի, որը պետք է լուծել մի բաժակ տաք, եռացրած ջրի մեջ և դրանով մշակել վերքը (նախապես սառեցնելով) օրը 1-2 անգամ: Ի տարբերություն սպիրտ պարունակող հեղուկների՝ Ֆուրասոլը չի գրգռում, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ լավացող վերքերի բուժման համար: Վերքը պետք է մշակել օրը 1-2 անգամ, սակայն եթե արդյունքում մի քանի օրից վերքի վիճակը չի լավանում, պետք է դիմել բժշկի, ով կընտրի համապատասխան դեղամիջոցը: