Ֆուրասոլի® մասին

Ֆուրասոլ® փոշին հակաբակտերիալ դեղամիջոց է, օգտագործվում է լուծույթի ձևով և նախատեսված է արտաքին օգտագործման համար, ցուցված է բորբոքումների, վարակված վերքերի, այրվածքների, բերանի խոռոչի և կոկորդի թարախային բորբոքման բուժման համար: Ֆուրասոլ փոշու ակտիվ նյութը՝ լուծվող ֆուրագինը, հանդիսանում է հակաբակտերիալ միջոց (նիտրոֆուրանի ածանցյալ): Լուծվող ֆուրագինը արդյունավետորեն ազդում է գրամ-դրական և գրամ-բացասական միկրոֆլորայի վրա, ինչպես նաև պաթոգեն ստաֆիլակոկերի և այլ բակտերիաների այնպիսի շտամների վրա, որոնք դիմացկուն են հակաբիոտիկների և այլ հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ: Ֆուրագինի նկատմամբ միկրոօրգանիզմների դիմադրողականությունը դանդաղ է զարգանում և չի հասնում բարձր մակարդակի: Նիտրոֆուրանները, այդ թվում՝ ֆուրագինը, ճնշում են միկրոօրգանիզմների ֆերմենտային համակարգերը, ինչպես նաև դանդաղեցնում են միկրոօրգանիզմների բջիջներում այլ կենսաքիմիական գործընթացներ, ինչը բերում է բակտերիաների բջիջների թաղանթի կամ ցիտոպլազմային մեմբրանի քայքայման: Նիտրոֆուրանները ուժեղացնում են լեյկոցիտների կողմից միկրոօրգանիզմներին ֆագոցիտոզի ենթարկելու գործընթացը, նպաստում են գրանուլացիային (հատիկավորմանը): Ֆուրագինն արդյունավետ է ցանկացած թարախային վարակների բուժման համար (այդ թվում՝ արտաքին): Մաշկի կամ լորձաթաղանթի վրա կիրառելիս այն ցավ և գրգռում չի առաջացնում:

Ազդեցությունը և առավելությունները

Ֆուրասոլը ցուցաբերում է տեղային ազդեցություն հենց վարակի օջախում.մեխանիկորեն մաքրում է մանրէներից և հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ ոչնչացնում է կոկորդի լորձաթաղանթի վրա «բույն դրած» մանրէներին` ապահովելով շատ արագ և արդյունավետ ազդեցություն:

Schema

Դեղամիջոցի բաղադրությունը

Ֆուրասոլի ազդող նյութը՝ լուծվող ֆուրագին (Furaginum solubile)
Օժանդակ նյութ՝ նատրիումի քլորիդ
Հասանելի է փոշու ձևով՝ արտաքին օգտագործման լուծույթ պատրաստելու համար:

Դեղամիջոցի կիրառումը

Բերանի խոռոչի և կոկորդի ողողման համար

1 փաթեթի պարունակությունը լուծել 200 մլ տաք, եռացրած ջրում, օգտագործել սառը վիճակում, օրը 2-3 անգամ:

Վերքերի մշակման համար

1 փաթեթի պարունակությունը լուծել 200 մլ տաք, եռացրած ջրում, օգտագործել սառը վիճակում, օրը 1-2 անգամ:

Հրահանգներ